ՀՀ Նախագահը մեկ տարով երկարաձգել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը
Այսօր, ՀՀ Նախագահի հրամանագրով, մեկ տարի ժամկետով երկարաձգվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը։
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը»,–ասված է Նախագահի հրամանագրում: