211652_close_icon
views-count7260 դիտում article-date 21:37 29-12-2017

Թիերի Անրի. Սանչեսը «Արսենալի» խաղացողների հետ կոնֆլիկտ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» նախկին հարձակվող, ներկայումս Sky Sports-ի փորձագետ Թիերի Անրիի կարծիքով, թիմի ներսում կոնֆլիկտի է հասունանում Ալեքսիս Սանչեսի և թիմակիցների միջև, քանի որ չիլիացին չի թաքցնում, որ ցանկանում է լքել ակումբը: Անրիի հատկապես զայրացրել է այն, որ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (3:2) չիլացու խփած գոլերը տոնում է ոչ ամբողջ թիմը: «Տեսեք, թե թիմում ինչ ցրվածություն կա: Սանչեսը դիմեց թիմակիցներին, որպեսզի միասին նշեն, սակայն իր հետ ընդամենը 5 հոգի էր: Ալեքսիսը Լյակազետին ասաց. «Ինչո՞ւ նրանք էլ չեն գալիս»: Խաղացողները պետք է հասկանան, որ նրանք խաղադաշտ են մտնում ոչ թե Ալեքսիսի, այլ՝ թիմի համար, և պետք է թիմակցի հետ միասին տոնեն գոլը: Ես նկատեցի, որ Սանչեսը միայնակ է մնացել», ասել է Անրին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր