Թիերի Անրի. Մխիթարյանը ամեն ինչ ունի «Արսենալում» հաջողության հասնելու համար
«Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/22/1087352/]տեղափոխությունը [/url]լոնդոնյան ակումբ՝ Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակմամբ, նշել է. «Ինչ վերաբերում է այդ փոխանակմանը, ապա ես Մխիթարյանի մեծ երկրպագուն էի, երբ նա խաղում էր Դորտմունդում, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» նրա մոտ ինչ որ բան այնպես չեղավ:
Պետք է նրան ավելի շատ վստահել: Նա «Արսենալի» խաղաոճի ֆուտբոլիստն է, սա սիրում է այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Արսենալը»:
Մխիթարյանը համապատասխանում է «Արսենալին», բայց դեռ վաղ է խոսել, արդյոք այս փոխանակումը հաջող գործարք էր:
Ժամանակը ցույց կտա, ով շահեց այս փոխանակումից: Հենրիխը շարունակում է մեծ խաղացող լինել», ասել է Անրին: