Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող, ներկայումս անգլիական հեռուստատեսությունում մարզական վերլուծաբան աշխատող Թիերի Անրին գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի տաղանդի երկրպագուն: Այժմ նա հիանալի է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հուսով եմ, որ նա նույն ոգով է կշարունակի», ասել է Անրին:
Նշենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը իր հարցազրույցներից մեկում Թիերի Անրիին համարել էր իր կուռքը: