211652_close_icon
views-count13999 դիտում article-date 17:30 29-12-2017

Ռոգոզինը Ֆեյսբուքում գրել է, ապա հեռացրել Բաքվում Ալիևի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով համակարգում է ռազմարդյունաբերական ոլորտի աշխատանքները, չհայտարարված այցով մեկնել է Բաքու և բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո Ռոգոզինն այդ մասին լուսանկար է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում, սակայն որոշ ժամանակ անց հեռացրել է հրապարակումը: Հաղորդում է [url=https://eadaily.com/ru/news/2017/12/29/rogozin-napisal-zatem-udalil-zapis-o-vstreche-s-alievym-v-baku]EurAsia Daily[/url]-ն: «Բաքու. Բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ»,- գրել է Ռոգոզինը` հրապարակված լուսանկարի տակ: Հատկանշական է, սակայն, որ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած բանակցությունների մասին ԶԼՄ-ները հաղորդումներ չեն հրապարակել: Վերջերս Ռուսաստանը լուրջ անհաջողությունների է բախվում: Նոյեմբերի 28-ին մեկնարկեց «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրը, որն պետք է ուղեծիր դուրս բերեր «Մետեոր-Մ» տիեզերանավն ու ևս 18 արբանյակներ յոթ երկրներից: Բայց որոշ ժամանակ անց նրանց հետ կապը կորել է: Արդյունքում տիեզերական ապարատները ընկան Ատլանտյան օվկիանոս և խորտակվեցին: Դեկտեմբերի 4-ին ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դիմելով Ռոգոզինին, ասել է, որ իրավիճակը շատ լուրջ է, և առաջարկներ պետք է ներկայացվեն իրավիճակը շտկելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:

Նմանատիպ նյութեր