Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ
Մոսկվայում Սխոդնենսկայա փողոցում երթուղային ավտոբուսը դուրս է եկել երթուղուց և մխրճվել հասարակական տրանսպորտի կանգառ, վնասվածքներ պատճառելով մարդկանց: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42509896]BBC[/url]-ն:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են զոհերի մասին, սակայն ՌԴ ԱԻՆ-ը հերքել է զոհերի մասին լուրերը, նշելով 3 վիրավորի մասին:
Ավտոբուսի վարորդը, նախնական տվյալներով, այլ մեքենայի հետ բախման փորձից խուսափելով, կորցրել է կառավարումը և դուրս եկել մայթ, բախվել հասարակական տրանսպորտի կանգառին: Այդ մասին հայտարարել է ոստիկանության մամլո քարտուղար Յուրի Տիտովը: Վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել: