Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք». Կարեն Կարապետյան
[b]ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանին.[/b]
Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
–[b] Պարոն վարչապետ, տարվա ավարտին մնացել է մի քանի օր։ Պարոն վարչապետ, տարվա ավարտին մնացել է մի քանի օր։ Կխնդրեի գնահատեիք Ձեր և Ձեր թիմի կատարած աշխատանքը։ Որքանո՞վ եք բավարարված։ Հաջողվե՞ց անել այն ամենը, ինչը նախատեսել էիք այս տարվա համար, թե՞ կ այն ամենը, ինչը նախատեսել էիք այս տարվա համար, թե՞ կային անելիքներ, որ մնացին: ե՞ կային անելիքներ, որ մնացին: ային անելիքներ, որ մնացին:[/b]
Վարչապետ– տեսանկյունից, թե ինչ էինք ի սկզբանե պլանավորել, ինչ թվեր էինք ասել, այդպես մոտենալու դեպքում գնահատականը բավականին բարձր կլինի։ Որովհետև ինչ թիրախներ դրել էինք այս տարվա համար, փաստացի բոլոր ցուցանիշները դրանցից բարձր են: Նշանակո՞ւմ է, որ մեր թիմն ամբողջությամբ գոհ է, ու բաներ չկան, որ կարող էինք ավելի արագ, ավելի էֆեկտիվ անել, իհա՛րկե ոչ: Դրա համար կարևոր է, թե ինչն ենք դնում գնահատականի մեջ. ինչ պլանավորել ենք՝ կատարել ու գերակատարել ենք: Ներքին հանգստություն կա՞, որ ամեն ինչ լավ է՝ ոչ։ Բաներ կա՞ն, որոնցից բավարարված չենք՝ այո:
[b]Բ. Թ.- Օրինակ, ինչի՞ց բավարարված չեք: [/b]
Վարչապետ– Բազմաթիվ բաներից:
[b]Բ. Թ.- Գոնե 3 ամենակարևոր կետերը նշեք: [/b]
Վարչապետ– Եթե նշեմ, թիրախավորելու եմ այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները։ Բայց անբավարարվածություն, որ կա մի բանից և որը թիրախավորված չէ, հետևյալն է՝ չգիտեմ՝ մենք կարողացե՞լ ենք հետադարձ կապը
հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հավատա ծրագրին, մասնակից դառնա, հավատա, որ սա է ճանապարհը, արդյոք մենք հասե՞լ ենք դրան, թե՞ ոչ: Որոշակի ոգևորություն բիզնես միջավայրում զգում ենք: Պարզ է, որ հասարակության խնդիրներն անհնար էր լուծել՝ նույնիսկ այս ցուցանիշներից ավելի լինելու դեպքում: Նա, ում կյանքի որակը քիչ թե շատ լավացրել է, շատ չի բարձրաձայնում դրա մասին:
[b]Բ. Թ.- Երբ Դուք նոր էիք նշանակվել վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովում հայտարարեցիք, որ տնտեսության վիճակը շատ վատ է։ Հետո խնդիրների ախտորոշման փուլի մասին հայտարարեցիք։ Իսկ որո՞նք էին այդ խնդիրների պատճառները։
[/b]
Վարչապետ– Իսկ ի՞նչ է տալու դա:
[b]Բ. Թ.- Առանց պատճառը հասկանալու՝ խնդիրը լուծելն անհնարին է։[/b]
Վարչապետ– Պատճառները բազմազան են՝ օբյեկտիվ իրավիճակ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր, կառավարման մեջ թերացումներ: Ֆիքսեցինք այդ ամբողջը, էջը փակեցինք, հիմա ունենք ստարտային մի
վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ:
[b]Բ. Թ.- Երբ հայտարարվեց այս տարի 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, ի սկզբանե տպավորություն կար, որ խոսքը վերաբերում է օտարերկրյա ներդրումներին (ընդ որում, տևական ժամանակ շատերն այդպես էին կարծում)։ Հետո պարզվեց, որ դրա
մեջ մտնում են վարկային ծրագրերը կամ բյուջետային միջոցների հաշվին իրականացված ծրագրերը[/b]…
Վարչապետ– Ուզում եմ ֆիքսենք, որ հետո չի պարզվել: Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային
դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են: Ու անընդհատ, երբ հարցնում էին՝ ի՞նչ եղավ, մենք պատասխանում էինք՝ այստեղ ներդրումներ կան, որոնք մենք չենք տեսնում (օրինակ, Բաբկեն Թունյանն առանձին ջերմոց է բացում, մենք չենք տեսնում): Երբ օգոստոսին մենք հաշվետվություն էինք տալիս, շատ ավելի ներդրումներ էինք տեսնում, բայց չէինք ընդգրկել դա այդ ներկայացված ցուցակի մեջ: Իսկ 850 մլն դոլարի մասին մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ենք հայտարարել:
[b]Բ. Թ.-Այսինքն՝ սա ստանդարտացված ցուցանիշ չէ, Ազգային վիճակագրական ծառայությունը նման ցուցանիշ չի հրապարակում։ Ուզում էի իմանալ՝ 2016թ. այս 850 մլն դոլարի համադրելի ցուցանիշն ինչքա՞ն է եղել:[/b]
Վարչապետ– Վարչապետ– Թե որքան է եղել նախորդ տարի այդ նույն հոդվածների համանմանը, չեմ կարող այս պահին ասել։ Ոչ թե թաքցնում եմ, այլ ուղղակի վիճակագրությունը չունեմ:
Ամբողջությամբ՝ [url=http://www.gov.am/u_files/file/documents/Harcazruyc-27.pdf]այստեղ[/url]