211652_close_icon
views-count4301 դիտում article-date 10:29 27-12-2017

ՀՀ ՊՆ-ն հայց է ներկայացրել ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի դեմ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մատակարարման շուրջ դատական գործընթացները շարունակական բնույթ են կրում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայց է ներկայացրել ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի դեմ: Մասնավորապես ՊՆ-ն պահանջում է, որ դատարանը ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի գնահատող հանձնաժողովի արձանագրությունները անվավեր ճանաչի: Նկատենք, որ պաշտպանության նախարարությունը լուրջ պայքար է սկսել մատակարարների դեմ. այս օրերին ԱԱԾ-ում քննություն է գնում, որ մատակարարները խաբել են ՊՆ-ին և կարագի փոխարեն մարգարին են մատակարարել և դեռ ավելին` չափանիշներին չհամապատասխանող կաթնաշոռ և թթվասեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր