211652_close_icon
views-count4438 դիտում article-date 23:20 26-12-2017

Նախագահի նստավայրում հյուրընկալվել են զինծառայողների և վետերանների երեխաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների, Արցախյան ազատամարտի վետերանների, ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ու կամավորականների երեխաներն ու թոռնիկները, ինչպես նաև «Պատանի երկրապահ» ակումբի անդամները: Երեխաներին Նախագահի նստավայրում դիմավորել և տոնական տրամադրություն են պարգևել հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները: Տոնի առթիվ երեխաների համար կազմակերպվել են բազմաթիվ խաղեր և հյուրասիրություն: Փոքրիկ հյուրերին ջերմորեն շնորհավորել ու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ են հղել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր