2089 դիտում
21:09 26-12-2017
Հաստատվել է Երևան քաղաքի 2018թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2018թ. բյուջեն: Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2018 թվականը որպես Երևան քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի առաջին տարվա բյուջե, մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակա են համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու սկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն ծրագրերը, որոնք միտված են լինելու մայրաքաղաքի տարածքային համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորմանը:
Ըստ այդմ, 2018 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 80 մլրդ 189 մլն 969 հազար դրամի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 21 մլրդ 903 մլն 379 հազար դրամ՝ 2017 թվականի նախատեսվածից 1 մլրդ 360 մլն 209 հազար դրամով ավելի: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2016թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 10,9 % ով:
2018թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների 38,3 %-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:
Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2018թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։
Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը՝ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Նշվել է, որ 2018 թվականին ոչ միայն կշարունակվեն և տրամաբանական ավարտին կհասցվեն սկսված աշխատանքները, այլև կիրականացվեն նոր և հեռանկարային ծրագրեր:
Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու և Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերը:
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
14:30 21-12-2016
Հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
1281 դիտում
15:53 23-12-2015
Հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն
1480 դիտում
22:34 24-06-2016
Հաստատվել է Երևանի քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին