211652_close_icon

Քսենիա Սոբչակը ամենայն հավանականությամբ նախագահի թեկնածու կառաջադրվի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից. BBC

views-count7778 դիտում article-date 22:52 15-11-2017
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում կառաջադրի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունը։ Այդ մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Սոբչակի նախընտրական շտաբում իր աղբյուրին վկայակոչելով։ Նշվում է, որ բանակցությունները «Ժողովրդական ազատություն» կուսակցության հետ հաջողությամբ չեն ավարտվել։ Սոբչակի շտաբի ներկայացուցիչ Քսենիա Չուդինովան հայտարարել է, որ բանակցություններն այլ քաղկուսակցությունների հետ, այդուհանդերձ, շարունակվում են, սակայն չի պարզաբանել, թե որոնք են դրանք։

Նմանատիպ նյութեր