Դեսպան Արմեն Մելքոնյանի հանդիպումները Եթովպիայում
Դեկտեմբերի 22-ին Եթովպիայում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) Ադիս Աբաբայում հանդիպեց Ֆինանսների և տնտեսական համագործակցության պետնախարար Ադմասու Նեբեբեին։
Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Դեսպան Մելքոնյանը պետնախարարին ներկայացրեց Հայաստանի ներդրումային և արտահանման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվեց Հայաստանի և Եթովպիայի միջև տնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Դեսպան Մելքոնյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ նաև Եթովպիայի ԱԳՆ-ում, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, Ադդիս Աբաբայի նահանգապետարանում, Աֆրիկյան Միության հանձնաժողովում, ինչպես նաև հանդիպեց Եթովպիայի հայ համայքնի ներկայացուցիչների հետ։