211652_close_icon
views-count1031 դիտում article-date 17:19 22-07-2014

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Եգիպտոսում, Իսրայելում և Եթովպիայում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին

Հուլիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Արմեն Մելքոնյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եգիպտոսի, Իսրայել և Եթովպիայի հայկական համայնքներին վերաբերող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայապահպանությանն ուղղված՝ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և կարևորեց հիշյալ երկրների հայ համայնքների մասնակցությունն այդ ծրագրերին: Քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական համայնքների կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանաշինության ծրագիրը:

Նմանատիպ նյութեր