6131 դիտում
11:52 26-12-2017
Երևանի տոնական լուսավորության համար բյուջեից ծախսել են 24 մլն 500 հազար դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն ահռելի միջոցներ է ծախսել ամանորյա լուսավորության վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն այս նպատակով դեկտեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Թիմսերվիս» ընկերության հետ: Ըստ այդմ, ամանորյա միջոցառումներին ընդառաջ` Երևանի վարչական շրջանների կենտրոնական փողոցների 1200 ծառաբներ ձևավորվել են 12 հազար հատ 10 մետրանոց լուսադիոդային լամպերով: Իսկ 7 պուրակում տեղադրվել են մետաղական շարժական կոնստրուկցիաներ, կամարներ և ձևավորվել 10 հազար գմ լուսադիոդային լամպերով: Այս ամենի համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 24 մլն 500 հազար դրամ կամ մոտ 51 հազար դոլար:
Ամանորյա ճոխությունները կարելի էր ընդունել, եթե լուրջ կասկածներ չլինեին առ այն, որ ծախսված գումարի մի մասն իրականում ատկատի ճանապարհով հայտնվել է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպաններում: Ի վերջո, իշխանություններն առանձնահատուկ թուլություն ունեն փողի նկատմամբ և փորձում են հնարավոր բոլոր մեթոդներով պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից գրպանել: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի նախաշեմին գնել է նաև մեկ հատ սառնարան` 420 հազար դրամ արժեքով: Թե ում համար է նախատեսված սառնարանը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6111 դիտում
10:42 08-11-2017
Քաղաքապետարանը քաղաքային բյուջեից 2 մլն դրամ է ծախսել 12 անձի «պատիվ տալու» համար. «Ժողովուրդ»
1993 դիտում
22:52 29-01-2019
Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ
4352 դիտում
10:28 07-09-2017
Սամվել Բալասանյանը պատրաստվում է համայնքային բյուջեից ծախսել 8 մլն դրամ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»