211652_close_icon
views-count31274 դիտում article-date 21:29 25-12-2017

Apple-ը խոստովանել է, որ դանդաղեցնում է հին iPhone-ների աշխատանքը

Apple-ը հայտարարություն է հրապարակել, որում խոստովանել է, որ միտումնավոր նվազեցնում է iPhone-ի հին մոդելների արագությունը, հաղորդում է CNN-ը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգտատերերը մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկել են նոր ծրագրային ապահովման գործարկումից հետո իրենց iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը: iPhone ունեցողների մեծամասնության կարծիքով, որոնք համացանցում քննարկել են հեռախոսների աշխատանքի դանդաղումը, Apple-ը միտումնավոր կերպով դանդաղեցնում է իր հին սարքերի արտադրողականությունը նոր մոդելների վաճառքն ավելացնելու համար: Հրապարակված հայտարարությունում ընկերությունը խոստովանում է, որ իրոք միտումնավոր դանդաղեցնում է iPhone-ների աշխատանքը, սակայն դա անում է նրա համար, որպեսզի հեռախոսների մարտկոցները դիմանան նորացված ծրագրային ապահովմամբ աշխատելուն: Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ ժամանակի ընթացքում iPhone-ի մարտկոցներն ավելի ու ավելի քիչ ծանրաբեռնվածության կարող են դիմանալ, այդ պատճառով էլ դրանց աշխատանքի դանդաղեցումն արվում է սմարթֆոնների հանկարծակի անջատվելը կամ այլ տեխնիկական խոտանները կանխելու համար: Apple-ն ընդգծել է նաև, որ չի պատրաստվում հրաժարվել աշխատանքի այդ սկզբունքից: Ընկերությունը պատրաստվում է շարունակել նպաստել նրան, որ iPhone-ների մարտկոցները չծանրաբեռնվեն: Այս տարվա աշնանը Apple-ը երկու նոր սմարթֆոն է թողարկել՝ iPhone 8 և iPhone X: Ութերորդ iPhone-ի վաճառքը, որն ավելի վաղ էր սկսվել, ձախողղվել է, քանի որ բոլոր նոր տեխնոլոգիաները հավաքված են iPhone X մոդելում: [url=https://jam-news.net/?p=77469&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր