Հայաստանի նկարիչների միությունում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Դանիելյան» արվեստի կենտրոնի ավարտական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի նկարիչների միությունում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Դանիելյան» արվեստի կենտրոնի երեխաների ավարտական ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցադրված աշխատանքները երեխաների ձեռքի գործերն են, նրանց մտքի թռիչքի ու երևակայության արգասիքը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստի կենտրոնի սաները՝ իրենց ընտանիքների անդամների հետ, հյուրեր, արվեստագետներ, նկարիչներ: Երաժշտական համարներով էլ հանդես եկան «Աստղիկներ» երաժշտական խմբի սաները:
«Դանիելյան» արվեստի կենտրոնի ղեկավար նկարիչ Արամ Դանիելյանն ասաց, որ դասընթացները արվեստի կենտրոնում հնարավորություն են տալիս նկարել այն մարդկանց, ովքեր երբեք նկարչությամբ չեն զբաղվել և որ ոչ մի նշանակություն չունի պատրաստվածության աստիճանը և տարիքը:
Կենտրոնը բազմաթիվ անգամներ արժանացել է և բարձր պարգևների և շնորհակալագրերի:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի