Հայտնի մոդել Անչոկը, ով նաև դիզայներ է, ներկայացրեց իր նոր, տղամարդկանց համար նախատեսված հագուստների հավաքածուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 22-ի երեկոյան, Երևանի Ազատության հրապարակին հարակից տարածքում գտնվող DownTown ակումբում տեղի ունեցավ հայտնի մոդել, դիզայներ Անչոկի՝ տղամարդկանց հագուստների նոր հավաքածուի ցուցադրությունը:
Անչոկն այս հավաքածուն կյանքի է կոչել իր նկարչական և գեղարվեստական տաղանդի շնորհիվ։ Ասում է, որ հաճախ է լինում, որ «մուսան» գալիս է, որն էլ ինքը արտահայտում է հագուստների մոդելավորման միջոցով։
Դիզայներն ասաց նաև, որ արդեն 1 տարի է, ինչ գործում է «Անկոչ ֆեյշն» բրենդը, որն արտադրում է տեղական հագուստ և հիմնականում՝ տղամարդկանց համար:
Ակումբում իշխում էր դիսկո երաժշտություն, բարձր տրամադրություն և, իհարկե, նորաձևություն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի