ԱՄՆ-ն Javelin համակարգեր է սկսել մատակարարել Վրաստանին
Միացյալ Նահանգները Վրաստանի հետ Javelin հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ գործարքի մի մասն արդեն կատարել է։
Ինչպես հաղորդում է ГрузияOnline-ը, համակարգերի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանում է։ Այդ մասին այսօր հայտարարվել է Վրաստանի Պնախարար Լևան Իզորիայի և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի երկկողմ հանդիպման ժամանակ։
Քննարկվել են նաև 2018 թվականին Վրաստանում մեկնարկելիք պաշտպանական պատրաստվածության ծրագրին առնչվող հարցեր։ Ծրագիրն իրագործվելու է ԱՄՆ-ի աջակցությամբ։
Նշենք, որ գործարքը 2017 թվականի նոյեմբերին հաստատել էր Պետդեպը։ Այն կարժենա վրացական իշխանություններին 75 մլն դոլար։ Թբիլիսին Վաշինգտոնից խնդրել է 410 միավոր Javelin և 72 միավոր գործարկող կայաններ։