ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Ա. Բելյանինովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ֆինանսների նախարարը շնորհավորել է Ա. Բելյանինովին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ի համար կարևոր գործընկեր է հանդիսանում:
Նախարարը նաև իր գոհունակությունն է հայտնել բանկի թիմին 2017թ. արդյունավետ համագործակցության համար:
Վարդան Արամյանը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ հետագա համագործակցության խորացումը՝ այդ համատեքստում ընդգծելով նաև բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհներից օգտվելու հնարավորությունները: