211652_close_icon
views-count5702 դիտում article-date 23:20 22-12-2017

«Նարեկացի» արվեստի միությունում կմեկնարկի բացառիկ՝ «Դանիել Երաժիշտի հետ» խորագրով նախագիծ

Դեկտեմբերի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունը կմեկնարկի բացառիկ նախագիծ՝ «Դանիել Երաժիշտի հետ» խորագրով: «Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով։ Հանդիպումների ընթացքում ստեղծագործությունները կներկայացվեն ձայնագրություններով կամ տեսաձայնագրություններով։ Անշուշտ, սա չի բացառի կենդանի ելույթները, հրավիրյալ արվեստագետների հետ հանդիպումները և այլն։ «Այս ամենը նպատակ ունի ոչ միայն երաժշտության խորհրդաբանությունը բացահայտելու, գեղեցիկի, իդեալի հետ հաղորդվելու, նրա առաքելությունը ճանաչելու, այլև համաշխարհային երաժշտության համապատկերում հայկականի տեղը և դերը գիտակցելու ու արժևորելու». Դանիել Երաժիշտ Բաց չթողնենք այս բացառիկ հնարավորությունը... Մուտքն ազատ է: Հեռ. +374 10 580105 [b]Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր