5431 դիտում
22:48 23-03-2018
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը
Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը:
Հանդիպումը կրում է «Մանդելշտամը, Հայաստանը և երաժշտությունը» խորագիրը:
Այս անգամ հանդիպմանը կներկայացվեն Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծական շարքը, սրան նվիրված` հոլանդացի գեղանկարիչ Սիթսե Բակկերի համանուն գրաֆիկական շարքի լուսապատկերները, կհնչեն պոետի սիրած հայկական և դասական երաժշտության նմուշներ։
«Նարեկացի» արվեստի միությունում երաժշտական հանդիպումների նպատակներից է նաև երիտասարդների մեջ երաժշտություն, բանաստեղծություն լսելու արվեստը զարգացնելը, ինչը միևնույն ժամանակ զարգացնում է լռելու, խորհելու արվեստը, որը մեր ժամանակներում հազվադեպ շնորհ է. չէ՞ որ երկնքից լսվող ձայնը շշնջում է, որ Աստված լռության մեջ է խոսում». Դանիել Երաժիշտ
Մուտքն ազատ է:
[b] «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
5696 դիտում
23:20 22-12-2017
«Նարեկացի» արվեստի միությունում կմեկնարկի բացառիկ՝ «Դանիել Երաժիշտի հետ» խորագրով նախագիծ
Այս բաժնից
502 դիտում
20:28 30-04-2024
Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ
544 դիտում
20:02 30-04-2024
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունք