Ժիրինովսկին պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ նախագահի առաջին թեկնածու
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջինն է, ով հայտ է ներկայացրել ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով և գրանցվել՝ որպես 2018 թ-ի նախագահական ընտրությունների մասնակից։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։
Համաձայն ՌԴ ԿԸՀ-ի օրացույցային պլանի՝ կուսակցությունից առաջադրված թեկնածուները պետք է փաստաթղթերը ներկայացնեն 2018 թվականի հունվարի 12-ից, իսկ ինքնաառաջադրվածները՝ հունվարի 7-ից ոչ ուշ։
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։