211652_close_icon

Կողմ կլինեի, որ, օրինակ, աջ ղեկով մեքենաներին արգելեն տաքսի ծառայություններ մատուցել. Տիգրան Քեյան. Aysor.am

views-count13277 դիտում article-date 15:09 22-12-2017
Աջ ղեկով երթևեկության վտանգավոր լինելն ապացուցված չէ, «Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելք. փոփոխությունների դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատրյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2017/12/22/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%94%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6/1355094]Aysor.am[/url]-ը։ «Ոստիկանության ներկայացրած ցուցանիշները, որ վթարային իրավիճակներում 10 տոկոս դեպքերը աջ ղեկով մեքենաների պատճառով են, չի համապատասխանում իրականությանը: Ցանկացած տիպի տրանսպորտային միջոցի կայանման և երթևեկության ժամանակ վարորդն առաջնորդվում է հայելիներով, և դրանք կապ չունեն աջ ղեկի հետ», - նշեց նա: Խաչատուրյանի դիտարկմամբ՝ կառավարության որոշումը ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը, նպատակ ունի երթևեկությունը թեթևացնել: «Դա երթևեկությունը թեթևացնելու հեշտ ճանապարհ է: Պետք չէ դնել ու մտածել, ընդհամենը որոշել են քչացնել մեքենաներն ու ասեն գործ արեցինք, բայց դա արդյունք չի տա, քանի որ նոր մեքենաներ կներմուծվեն ու վիճակը չի փոխվի: Այդ ճանապարհով հարց չեն լուծում», - ասաց նա: «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ նկատեց, որ մեր երկրում երթևեկության տեսանկյունից դժվարություն կարող են առաջացնել միայն տաքսի ծառայություն մատուցող մեքենաները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/22/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%94%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6/1355094]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր