211652_close_icon
views-count8153 դիտում article-date 10:44 22-12-2017

Գյուղնախարարը հսկայական հողակտորներ և այգիներ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Առաքելյանի ընտանիքին պատկանող 15 հեկտար այգիներին: Ու քանի որ հսկայական հողակտորների և այգիների տեր են նաև ներկա ու նախկին պաշտոնյաները, «Ժողովուրդ» օրաթերթն Իգնատի Առաքելյանին հարցրեց՝ արդյոք պետական քաղաքականություն չէ՞ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը: «Ես չգիտեմ, ով ինչ ունի: Բայց այն, ինչ որ մեր ընտանիքում կա, դա մենք ստեղծել ենք մինչև իմ նախարար նշանակվելը: Խոսքը ընդամենը 15 հա այգիների մասին է: Դա համատեղ կոոպերացված գործունեություն է, որտեղ կա ամեն ինչ: Ես դա սկսել էի այն ժամանակ, երբ աշխատում էի Երևանի կոնյակի գործարանում»,- պատասխանել է նա՝ հավելելով, թե ժամանակին դա իր համար եղել է հոբբի` հասկանալու, թե գյուղատնտեսությունը որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր