Գյուղնախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրված այգիներ ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարի աթոռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլև խաղողագործությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի այգիներ ունի: Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչև նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը չի հայտարարագրել իր այգիները: Նրա պաշտոնական հայտարարագրում նշված է, որ ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]