2337 դիտում
22:36 21-12-2017
ԱԻ նախարարությունը շարժվում է ՏՏ ոլորտի նորարարություններին համընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), այդ թվում՝ անդամ ՏՏ ընկերությունների և ՀՀ ԱԻ նախարարության համապատասխան մասնագետների միջև հանդիպում-քննարկում, որը վարեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Միջոցառմանը ներկա էին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կ. Վարդանյանը, տարբեր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ և այլոք:
Հանդիպման նպատակն էր ՏՏ ոլորտի մասնագետներին ներկայացնել այդ բնագավառում ԱԻ նախարարության կարիքները, մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև՝ քննարկել ոլորտում առկա նորարարությունների հնարավոր ներդրումն ԱԻ նախարարության ենթակառուցվածքներում:
Օրակարգը ներառում էր, մասնավորապես, հետևյալ թեմաները՝ կառավարման միասնական համակարգի ստեղծում և կառավարում, կիբերանվտանգություն՝ մասնավորապես ԱԻ նախարարության կադրերի վերապատրաստում և ուսուցում, վերականգնվող էներգիայի (արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիա) կիրառումն ԱԻ նախարարության կարիքների համար, և այլն:
Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչների և ՏՏ ոլորտի ընկերությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխգործացկության խորացման ու ընդլայնման հարցում, ինչպես նաև՝ նախանշվեցին համագործակցության հեռանկարներն ու նոր ուղղությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
5260 դիտում
11:58 26-10-2017
«Մենք պետք է մաս կազմենք ապագայի նորարարություններին». Արցախի վարչապետը՝ ՀՊՏՀ ուսանողներին
760 դիտում
16:53 24-01-2024
Ֆասթեքսը նպաստում է գիտական նորարարություններին Բահամուտ բլոկչեյնի PoSA կոնսենսուս ալգորիթմով
Այս բաժնից
829 դիտում
19:26 03-02-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին
865 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում