Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահին առաջարկեց Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը շուկաներում
Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը կարևորեց Ամանորին ընդառաջ գերիշխող շուկաներում վերահսկողության խստացման վերաբերյալ դիտարկումները:
«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը առաջարկեց ՏՄՊՊՀ նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխությունների օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար: