211652_close_icon
views-count50273 դիտում article-date 22:02 20-12-2017

Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են Lexus-ի վարորդին ու նրա ընկերներին, որոնց Opel-ի վարորդն ու նրա հայրը մեղադրում են զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ տալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 23:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Թառաթումբ գյուղի բնակիչ, 54-ամյա Արսեն Հ.-ն Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ Արտաշատ քաղաքի արագաչափի մոտ Lexus մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենային իսկ հետո 3 հոգի, ովքեր եղել են ոչ սթափ վիճակում, ծեծի են ենթարկել իր որդուն, իսկ հետո զենքով և դանակով սպառնացել են իրեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն դեկտեմբերի 17-ին, ժամը 01:50-ի սահմաններում Արսեն Հ.-ի տղան, 23-ամյա Արմեն Հ.-ն Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում սպիտակ գույնի Lexus մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայով հարվածել են իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենային, որից հետո 3 երիտասարդներ վիճաբանության մեջ են մտել իր հետ ու նրանցից մեկը դանակով սպանության սպառնալիքներ է տվել իր հասցեին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել են, որ այդ երիտասարդներն են՝ Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչներ, 35-ամյա Արամ Կ.-ն, 32-ամյա Գագիկ Ա.-ն և 35-ամյա Վահագն Մ.-ն: Պարզվել է, որ Lexus RX 300 մակնիշի 35 CR 120 համարանիշի ավտոմեքենան վարել է Վահագն Մ.-ն, իսկ Արմեն Հ.-ին վիճաբանության ժամանակ հարվածել է Արամ Կ.-ն: Վերջիններս հերքում են զենք պահելու, սպանության սպառնալիքներ տալու տեղեկությունները: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր