56822 դիտում
12:21 11-10-2017
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի 27-ամյա տղան, ով «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրենն է և կասկածվում է քաղաքացուն սպանության սպառնալիքներ տալու մեջ, ներկայացել է Ոստիկանություն
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Մասիսի Ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի 20 տան բնակիչ՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, 27-ամյա Արմեն Գրիգորի Գրիգորյանը։
Վերջինս կասկածվում է հոկտեմբերի 9-ին Արարատի մարզի բնակիչ՝ 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանին սպանության սպառնալիքներ տալու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գրիգորյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ, ժողովրդին հայտնի Գոքորի տղան է, Ոստիկանությունում հայտնել է, որ ինքը սպանության սպառնալիքներ չի տվել, այլ միայն որս անելու նպատակով կրակոցներ է արձակել։
Գոքորի տղա, «Հրաշք այգու» տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/10/1079513/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցի փաստով:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 22:50-ի սահմաններում Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման կանալի մյուս կողմից կրակել էին:
Տ. Հովհաննիսյանը իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս էր եկել ու տեսել էր, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան էր եղել, կրակում են: Նա դիտողություն էր արել երիտասարդներին, ասելով՝ որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն: Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել էր Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի ու նրան չեն գտնի:
Ահազանգով գյուղ էին ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր սակայն Տ. Հովհաննիսյանի հայտնած մարդկանց չէին հայտնաբերել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գևորգյանն է, ով աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: