Օզիլի և Կոլաշինացի վրա հարձակված կողոպտիչը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» խաղացողներ Մեսութ Օզիլի և Սեադ Կոլաշինացի վրա հարձակում գործած անձը՝ Էշլի Սմիթը, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:
Հանցագործը դատարանում խոստովանել է, որ հուլիսի 25-ին փորձել է գողանալ խաղացողների ժամացույցները:
Դատավոր Յան Բորնը այսօր կայացած դատական նիստի ժամանակ Սմիթին բնութագրել է որպես պրոֆեսիոնալ ռեցիդիվիստ, որը լավ հայտնի է ոստիկանությանը:
Արդյունքում 30-ամյա Սմիթին 10 տարի տվեցին: Հարձակում գործած երկրորդ անձի՝ Ջորդան Նորտովերի նկատմամբ դատը ավելի ուշ կկայանա:
Օզիլն ու Կոլաշինացը այս տարի ներքաշվել էին Լոնդոնի երկու հանցախմբերի հակամարտության մեջ և անվտանգության նկատառումներից ելնելով բաց թողել ԱՊԼ-ի 1-ին տուրում «Նյուքասլի» հետ հանդիպումը (1:0):