211652_close_icon
views-count1764 դիտում article-date 10:03 09-06-2016

Խուլիգանը չի՞ կարող պատգամավորի ծեծել և «15 սուտկա» նստել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծին՝ ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ի՞նչ կապ ունի, եթե քաղաքական անձ է, մի խուլիգան չի՞ կարող մի պատգամավորի ծեծել։ Ես այդպես եմ մտածում»։ «ՉԻ» – Առանձին վերցրած մի խուլիգան, իհարկե, կարող է ծեծել առանձին վերցրած մի պատգամավորի։ Բնության մեջ այդպիսի երևույթներ լինում են։ Միայն թև՝ կոնկրետ այս դեպքում «մի խուլիգանը» եղել է մի 5-6 հոգով, ընդ որում՝ նրանք զինվորական համազգեստներով են եղել։ Եվ ընդհաերապես՝ քիչ է պատահում, որ խուլիգաններն ինչ-որ մեկին ծեծելուց հետո նրան ստիպեն հանդես գալ քաղաքական հայտարարություններով և այդ ամենը տեսագրեն։ Չէ, մենք, իհարկե, համաձայն ենք Գալուստ Սահակյանի հետ՝ այն իմաստով, որ կատարվածը խուլիգանություն է։ Բայց դա չի նշանակում, թև կատարողները խուլիգաններ են։ Եթե, իհարկե, իշխանություններն արդեն չեն որոշել, որ մեղավորները հենց խուլիգանության հոդվածով էլ պիտի դատվեն ու «15 սուտկա» նստեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր