80081 դիտում
17:17 20-12-2017
«Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի». Չարբախում սպանության գործով հրապարակվեց «Ճվճվ Արոյի» ցուցմունքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Արա Վարդանյանը մահացել է այս տարվա հուլիսին, այդ հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:
Նախաքննական մարմնին նա իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, 2016թ. սեպտեմբերին վերադարձել է Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով: Ղրիմում ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի (գործով սպանվածը) հետ: Նա հայտնել է, որ վերադառնալու է Հայաստան բուժվելու նպատակով, Մուշեղ Մուշեղյանն էլ որոշել է իր հետ գալ Հայաստան:
Դեպքի օրը՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, Մուշեղ Մուշեղյանը զանգահարել է իրեն, որից հետո գնացել է նրա տուն եւ երկուսով գնացել են ավտովերանորոգման կետ՝ իր մեքենան վերանորոգելու: Այնտեղ է եղել նաեւ Արա Վարդանյանի ծանոթը՝ Վիրաբը, երեքով զրուցելիս են եղել, երբ Մուշեղ Մուշեղյանի հեռախոսահամարին զանգ է եկել, նա բարկացած ինչ-որ մեկի հետ է զրուցել, անջատելով հեռախոսն ասել է՝ պետք է Չարբախ գնա: Վիրաբն իր մեքենայով նրանց տարել է Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահ, որտեղ իջել են, Վիրաբը հեռացել է մեքենայով, Մուշեղը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ, իսկ ինքը դրսում նրան է սպասել: Սպասելու ընթացքւոմ 2-4 կրակոցի ձայն է լսել, շքամուտքով մտել է ներս, դուռը բացել եւ իր դիմաց արյան մեջ հայտնվել է Մուշեղ Մուշեղյանը: Նա ասել է, որ շտապ հիվանդանոց իրեն հասցնի, այդ ընթացքում գեղեցկության սրահի մոտ Արա Վարդանյանին սպասելիս է եղել նրա որդին՝ Սերժ Վարդանյանը: Արա Վարդանյանը Մուշեղին նստեցրել է մեքենա, մեքենայում նա ասել է՝ «Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի: Ինքն էլ դանակով ինձ հարվածեց»:
Նախաքննական մարմնին «Ճվճվ Արոն» պատմել է, որ վիրավոր Մուշեղ Մուշեղյանն այլ բան չի ասել դեպքի վերաբերյալ, իսկ ինքը որդուն՝ Սերժին, իջեցրել է մեքենայից, Մուշեղ Մուշեղյանին հասցրել է հիվանդանոց, բակում իջեցրել է նրան, բժիշկները ներս են տարել եւ ինքը հեռացել է: Ավելի ուշ լսել է, որ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/427469.html]այստեղ[/url]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/13/101133/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել էր հրազենային վնասվածքներ։ Հիվանդանոց էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պատոնակատար Սամվել Ասատրյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Չիչոյանն ու դատախազի տեղակալ Արմեն Գրիգորյանը։
Ոստիկանությունն ու քննիչները փորձում էին պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից էին նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։
Ժամանել էր նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
75459 դիտում
15:55 13-09-2019
Պիպոն ստիպում էր ասել՝ «զակազչիկը» Արտյոմ Կանևսկոյն է. հրապարակվեց առևանգման գործով տուժողի ցուցմունքը. News.am
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)