Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա. «Երևան սիթիում» անչափահասներ են աշխատում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, եղածը մեկ ամիս ա»:
Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով. «Աշխատանքի տևողությունն էլ օրական 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»:
Մեր օրենսդրությամբ՝ 14-ից մինչև 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչև 24 ժամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]