211652_close_icon
views-count2573 դիտում article-date 22:48 19-12-2017

Տրանսպորտի նախարարը Շվեյցարիայում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 19-ին հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՀՄՄ-ի միջև ձևավորված համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն ավելի կընդլայնվի: Վահան Մարտիրոսյանը կարևորել է որպես ՀՄՄ անդամ-պետություն Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներին ու մարտահրավերներին առնչվող հարցեր: Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր