211652_close_icon
views-count5546 դիտում article-date 21:17 18-12-2017

2018թ.-ի վարչապետի ընտրությունը Հայաստանի ներքին խնդիրն է, բայց մեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ. Ստանիսլավ Տարասով. Tert.am

Ռուսաստանը հետևում է Հայաստանում 2018թ.-ին ընդառաջ տարվող քննարկումներին, թե ով կլինի Հայաստանի վարչապետը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե Կարեն Կարապետյանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ պաշտոնական Մոսկվան է կանգնած ընտրության հետևում և Ռուսաստանն է որոշողը, թե նրանցից ով կդառնա վարչապետ, Տարասովը չհամաձայնեց. «Դա հիմարություն է, ինչո՞ւ պետք է Մոսկվան որոշի, թե ով է լինելու Հայաստանի ղեկավարը: Մոսկվայում շատ հարգանքով են վերաբերում և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Կարեն Կարապետյանին: Բայց դա Հայաստանի ներքին խնդիրն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը՝ կորոշի հայ ժողովուրդը: Մեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, իսկ թե ով կդառնա նախագահ՝ մենք չգիտենք: Բայց մեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ: Ամեն դեպքում կրկնում եմ, որ դա Հայաստանի գործն է»: Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ նախագահի լիազորությունները 2018թ.-ից փոխանցվելու են վարչապետին և վարչապետն է կատարելու նախագահի լիազորությունները, իսկ Սերժ Ազատին, ըստ նրա, հմուտ քաղաքական գործիչ է, ոչ առաջին տարին է որ քաղաքականության մեջ է, ընդունել է լուրջ որոշումներ: «Եթե Սերժ Սարգսյանը չլինի էլ վարչապետ, միևնույն է, նա չի հեռանալու քաղաքականությունից, նա ազդելու է որոշումների վրա: Դա լինելու է Ռուսաստանի նման, երբ Պուտինը դարձել էր վարչապետ, իսկ Մեդվեդևը՝ նախագահ: Այդպես էլ Սերժ Սարգսյանի պարագայում կարող է լինել»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/18/Tarasov/2568305]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր