3782 դիտում
21:04 18-12-2017
Տեղի է ունեցել Ավստրիայի և Շվեյցարիայի կառավարությունների հետ համատեղ մշակված Ֆինանսական հաշվետվողականության «PULSAR» ծրագրի մեկնարկը
2017թ. դեկտեմբերի 11-ից 13-ը Վիեննայում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի» (CFRR) կողմից նախաձեռնած Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության «PULSAR» ծրագրի մեկնարկը: Ծրագիրը մշակվել է Ավստրիայի և Շվեյցարիայի կառավարությունների հետ համատեղ և ուղղված է շահառու երկրներում (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Վրաստան, Մակեդոնիա, Կոսովո, Մոլդովա, Չեռնոգորիա, Սերբիա և Ուկրաինա) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտում իրականացվող բարեփոխումներին օժանդակելուն։
Ծրագրի մեկնարկի արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը։
Կարեն Ալավերդյանը համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ-ում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքների, դրանց արդյունավետության, ինչպես նաև առկա մարտահրավերների վերաբերյալ։ Նա ընդգծել է ՀՀ-ի համար ծրագրի կարևորությունը, քանի որ վերջինս տարբեր երկրների միջև փորձի փոխանակման հնարավորություն է ձևավորում, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել բարեփոխումների հետ կապված աշխատանքների իրականացումը՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը։ Ներկաները մի շարք հարցեր են ուղղել Կ. Ալավերդյանին, որոնք հիմնականում առնչվել են ՀՀ-ում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման կարգավիճակին, ինչպես նաև Հայաստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի առանձնահատկություններին։
Նմանատիպ նյութեր
940 դիտում
16:12 04-07-2014
Ֆիննախը հրապարակել է պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքները
858 դիտում
17:59 28-11-2014
Բարեփոխումներ` կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության ոլորտում
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու