211652_close_icon
views-count1102 դիտում article-date 14:43 14-10-2021

Ալեն Սիմոնյանն ընդունել է «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է գործընկեր կազմակերպությունների՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը եւ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջազգային գործընկերների հետ նպաստավոր ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Հիմնական քննարկումն ընթացել է 2018 թվականից իրականացվող CEEPS-ի շուրջ, ներկայացվել են ծրագրի նպատակներն ու առանձնահատկությունները: Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ ընտրությունների ու քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումի կողմից իրականացվող յոթնամյա ծրագիր է: Կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով՝ ծրագիրն օգնում է խթանել ընտրությունների ամբողջականությունը: Անդրադարձ է եղել կոնկրետ խորհրդարանի հետ համագործակցության ձեւաչափին: Խորհրդարանի հետ համագործակցության նպատակն է աջակցել եւ զարգացնել ՀՀ ԱԺ կարողությունները՝ ամրապնդելու օրենսդիր մարմնի եւ պատգամավորների գործունեության արդյունավետությունը:

Զրուցակիցները կարեւորել են Ազգային ժողովի եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների արդյունավետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Ալեն Սիմոնյանը փոխգործակցության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր