5220 դիտում
16:53 18-12-2017
Կառավարությունը մերժել է Վանաձորում արտահերթ ընտրություն անցկացնելու «Լուսավոր Հայաստան»-ի պահանջը
ՀՀ Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը` Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ` պայմանավորված ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռով։ Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որտեղ կցված է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի պաշտոնական պատասխանը։
Հաղորդագրությունում ասվում է. «2017 թվականի մարտից սկսած Վանաձորում հրավիրվել եւ անցկացվել են ավագանու նիստեր։
Կառավարության պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
« Հարգելի պարոն Մարուքյան, ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ:
Առաջնորդվելով օրենքի վերոհիշյալ դրույթով, 2017-ի մարտ ամսվանից սկսած հրավիրվել եւ անցկացվել են ավագանու նիստեր:
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ կերպով սահմանվում են այն բոլոր դեպքերը, երբ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները: Դրանք են.
1) Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավել չեն գումարվում.
2) Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որոշում չի կայացնում.
3) Ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում:
Ըստ էության, այդ բոլոր դեպքերը կիրառելի են ավագանում կողմից անգործություն դրսեւորելու փաստով:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 10.11.2017 ՍԴՈ-1384 որոշմամբ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության
1–ին, 6–րդ, 9–րդ եւ 179–րդ հոդվածների պահանջներին հակասող, այնուամենայնիվ գտնում ենք, որ Վանաձոր համայնքի ավագանին հրավիրել է նիստեր եւ ընդունել որոշումներ` տվյալ պահին գործող Օրենքի կարգավորումների համաձայն, եւ այդ գործողություններն, ըստ էության, հնարավոր չէ որակել որպես ավագանում անգործության դրսեւորում։
Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր` Օրենքի 69-րդ հոդվածի 1–ին մասով իրեն վերապահված լիազորության, այն է` Վանաձորի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրականացման համար»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ում «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավորներ վիճարկել էին «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին 1 տարի շարունակ նիստեր էր անցկացնել՝ ավագանու անդամների կեսից քիչի ներկայությամբ: ՍԴ-ն բավարարել էր հայցը եւ հիշյալ դրույթները հակասահմանադրական ճանաչել:
Դրա հիման վրա «Լուսավոր հայաստանը» դիմել էր կառավարությանը, որպեսզի լուծարվի Վանաձորի ավագանին, որը փաստորեն 1 մատրի անգործության է մատնվել:
Նմանատիպ նյութեր
11505 դիտում
22:16 18-11-2017
«Լուսավոր Հայաստանը» կդիմի Կառավարությանը` Վանաձորում ընտրություններ անցկացնելու պահանջով. Tert.am
4362 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին