Նոր ֆոտոշարք՝ դերասանուհի Գայանե Ավետիսյանից. նա խոսել է նաև «Դոմինո» սիթքոմում չնկարահանվելու մասին
Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել: Գայանեն ֆոտոշարքի առաջին լուսաբանումը բացառապես վստահել է՝ [url=http://www.exklusivelife.com/2017/12/17-03.html]EXKLUSIVElife.com[/url]-ին: Նա նաև խոսել է «Դոմինո» սիթքոմում չնկարահանվելու մասին.
[b]-Ինչո՞վ է պայմանավորված «Դոմինո» սիթքոմում այևս հանդես չգալու հանգամանքը:
[/b]
-«Դոմինո» սիթքոմում ասելիք այլևս չուներ Սոֆան:
[b]-Ինչո՞վ եք այսօր զբաղվում, կա՞ն արդյոք նոր առաջարկներ նոր նախագծերում հանդես գալու:
[/b]
-Նկարահանումներ, մի քանի նոր նախագիծ, նոր երգերի խոսքեր... Զբաղվում եմ իմ սիրած գործով։
[b]-Խոսենք մի փոքր նոր ֆոտոշարքից: Ո՞ւմ հետ եք աշխատել և ինչպե՞ս անվանել այս ֆոտոշարքը:
[/b]
-Գեղամ Շերոյանի հետ աշխատանքը հաճույք է։ Ներկայացրել եմ հայկական նոր ապրանքանիշ՝ պայուսակներ և աքսեսուարներ։
[b]-Ինչպիսի՞ն էր 2017-ը Ձեզ համար և ի՞նչ սպասենք առաջիկայում:
[/b]
-2017-ը լի էր անակնկալներով, անսպասելի, հաճելի, տխուր, անհասկանալի, երջանիկ...գործնական և, իհարկե, առողջ... ահա ինչպիսին էր։ Աշխարհը ոչ ոքի շուրջ չի պտտվում, եթե կարող ես զգալ պտույտի արագությունը, երջանիկ ես։
Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք [url=http://www.exklusivelife.com/2017/12/17-03.html]exklusivelife.com[/url]-ում։