Լոս Անջելեսում մեքենայից կրակոցներ են արձակել անցորդների ուղղությամբ. կա 5 վիրավոր
Անհայտ անձը կրակահերթ է բացել Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող ավտոճանապարհներից մեկում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 5 մարդ, այդ թվում՝ 9-ամյա աղջիկ։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի գիշերը։ Կրակել են ընթացողղ մեքենայից։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Պարզվում են դեպքի հանգամանքները: