Եգիպտոսի իշխանությունները բացել են Գազայի հատվածի հետ միակ «Ռաֆահ» անցակետը, որը կփակվի 4 օրից, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Youm պորտալին։
Անցակետով Եգիպտոսի տարածք կարող են անցնել այն քաղաքացիները, ովքեր աշխատում են Գազայից դուրս, սովորում կամ էլ մեկնելու են արտասահման՝ բուժման։
Եգիպտական կողմում անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվել։