Եգիպտոսը 2 օրով բացել է Գազայի հետ սահմանային «Ռաֆահ» անցակետը
                        Եգիպտոսի իշխանությունները 2 օրով բացել են Գազայի հատվածի հետ սահմանային «Ռաֆահ» անցակետը: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ անցակետի բացումը կատարվել է պաղեստինյան կողմի խնդրանքով: Անցակետը անվտանգության նկատառումներով փակ էր շուրջ 1 ամիս այն բանից հետո, երբ հոկտեմբերի 24-ին տեղի ժամանակով ժամը 12:00-ին, տեղի ունեցան արյունալի իրադարձություններ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

