Եգիպտոսը բացել է Գազայի հետ սահմանը պաղեստինցի ուխտավորների համար
                        Եգիպտոսի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հետ սահմանը պաղեստինցի ուխտավորների համար բացելու մասին, ովքեր մեկնում են Սաուդյան Արաբիայի սրբավայրեր, հաղորդում է Ria Novosti-ն:
Եգիպտոսի Կրոնական հարցերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ադհամ Բելթաջին նշել է, որ «Ռաֆֆահ» սահմանային անցակետը բացվել է միմիայն ուխտավորների համար: 
Սպասվում է, որ առաջիկա 4 օրերի ընթացքում Եգիպտոսի տարածքով Մեքքա կմեկնի մոտ 3 հազար պաղեստինցի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

