211652_close_icon
views-count2217 դիտում article-date 10:26 16-12-2017

Հայաստանը ներկայացնող «Եվա»-ն չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում. «Ամերիկայի ձայն»

Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Վերոնշյալ օտարելզու 9 ֆիլմերը ընտրվել են 2018 թվականի «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ռեկորդային թվով մասնակցության հայտ ներկայացրած երկրների 92 ֆիլմերից: Ընտրված 9 ֆիլմերը կցուցադրվեն Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Լոնդոնում հատուկ հանձնաժողովների անդամների համար, ովքեր պետք է փակ քվեարկությամբ որոշեն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 ֆիլմերի վերջնական ցանկը ներքոնշյալ 9 ֆիլմերից՝ * «ֆանտաստիկ կին», Չիլի, ռեժիսոր՝ Սեբաստիան Լելիոն * «Անհետացման եզրին», Գերմանիա, ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին * «Մարմնի և հոգու վրա», Հունգարիա, ռեժիսոր՝ Իլդիկո Էնյեդի * «Foxtrot», Իսրայել, ռեժիսոր՝ Սամուել Մաուզ * «Վիրավորանք», Լիբանան, ռեժիսոր՝ Զիադ Դուերի * «Առանց սիրո», Ռուսաստան, ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև * «Երջանկություն», Սենեգալ, ռեժիսոր՝ Ալեյն Գոմիս * «Վերք» Հարավային Աֆրիկա, ռեժիսոր՝Ջոն Թրենգով * «Քառակուսի», Շվեդիա, ռեժիսոր՝Ռուբեն Օսթլունդ Ամերիկյան կինոակադեմիայի օտարալեզու ֆիլմերի հանձնաժողովը կհրապարակի իր վերջնական ընտրությունը հունվարի 23-ին: Նույն օրը հայտնի կդառնա նաև այս տարվա «Օսկար»-ի մյուս անվանակարգերում ընդգրկված կինոնկարների ցանկը: «Օսկար»-ի ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությունը Հոլիվուդի Dolby թատրոնից եթեր կհեռարձակվի 2018 թվականի մարտի 4- ին:

Նմանատիպ նյութեր