211652_close_icon
views-count1282 դիտում article-date 13:59 17-01-2014

Հայտնի են «Օսկար»-ի հավակնորդների անունները

Լոս Անջելեսում հայտարարվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդների անունները: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հիմնական հավակնորդների թվում են «Խարդախություն ամերիկյան ձևով» և «Գրավիտացիա» ֆիլմերը, դրանց հաջորդում է «12 տարվա ստրկություն» կինոնկարը: «Լավագույն դերասան» անվանակարգում Քրիստիան Բեյլն է՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», և Լեոնարդո դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում խաղացած դերերով: «Լավագույն դերասանուհի» կոչմանն է հավակնում Սանդրա Բալոքը՝ «Գրավիտացիա» ֆիլմում խաղացած դերով: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հավակնորդներն են Մարտին Սկորսեզեն՝ «Ուոլ Սթրիթի գայլը», և Սթիվ ՄըքՔուինը՝ «12 տարվա ստրկություն» ժապավեններով:

Նմանատիպ նյութեր