Կանադացի միլիարդատիրոջը և նրա կնոջը մահացած են գտել
Կանադական հայտնի Apotex դեղագործական ընկերության հիմնադիր Բարրի Շերմանին և նրա կնոջը՝ Հանի Շերմանին Տորոնտոյի իրենց բնակարանում մահացած են հայտնաբերել։ Այդ մասին հաղորդում է Mail-ը։
Նրանց մարմինների վրա բռնության հետքերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Ոստիկանությունն արդեն հայտնել է, որ ամուսինների մահը որոշ կասկածների տեղիք է տալիս։
Նշվում է, որ նրանք նշված տունը վաճառքի էին հանել 7 մլն դոլարով, սակայն վաճառքը չեղարկվել է նրանց մահից հետո։
Շերմանների կարողությունը գնահատվում է 3.65 մլրդ դոլար։
[img]http://st0.shamshyan.com/editor/0014962001513405520849270.jpg[/img]