ԱՄՆ-ում ձերբակալել են 71-ամյա միլիարդատիրոջը
ԱՄՆ Նոր Օրլեան նահանգում սպանության կասկածանքով ձերբակալվել է 71-ամյա տարեց միլիարդատեր Ռոբերտ Դերնստը: Ներկայումս քննարկվում է նրան Լոս Անջելես արտահանձնելու հարցը, որպեսզի այնտեղ նա դատարանի առաջ կանգնի: Այս մասին հաղորդել է AP գործակալությունը:
Միլիարդերին կասկածում են իր ընկերուհու՝ Սյուզան Բերմանի 2000թ-ին կատարած սպանության մեջ, ինչի համար նա այն ժամանակ դատարանի առջև էր կանգնել:
Նշենք, որ 2003թ-ին նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել նաև իր հարևան Մորիս Բլեկի հետ հաշվերահարդար տեսնելու համար: Բայց դատարանում ապացուցվել էր, որ Դերստը ինքնապաշտպանության շրջանակներում է գործել: