Հունվարից ուսուցիչների աշխատավարձը 5000 դրամով կկրճատվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:
Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը: Կարծում ենք՝ սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա, որովհետև, միևնույն է, նրանք միս և կարագ չեն օգտագործում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]