211652_close_icon
views-count18313 դիտում article-date 17:57 15-12-2017

Շիրակի մարզի Գուսանագյուղի դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված զոհված առյուծ զինվորի ծննդյան օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայկ Խաչատրյանի ծննդյան օրվան, ով զոհվել է այս տարվա սեպտեմբերի 1-ին՝ Արցախում: Գուսանագյուղի դպրոցում անցկացվող միջացառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը իր կոլեկտիվով: Մասնակցում էին դպրոցի սաները, իսկ ներկաների մեջ էին զինկոմի աշխատակիցներ այլ պաշտոնյաներ, զինվորականներ: Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, կրտսեր սերժանտ Հ. Խաչատրյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Միջոցառման ավարտին մասնակիցներն այցելեցին զոհված հերոսի շիրիմին և ծաղկեպսակներ խոնարհելով՝ հարգանքի տուրք մատուցեցին նրան: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր