24722 դիտում
17:25 27-01-2017
Հայոց բանակի օրվան նվիրված մրցույթ-միջոցառում՝ Վանաձորի թիվ 27 դպրոցում. աշակերտները իրենց զգում էին առյուծ զինվոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 27-ին, Վանաձորի թրվ 27 դպրոցի 9-րդ դասարանի Ա և Բ խմբերի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց բանակի 25-ամյակին նվիրված մրցույթ-միջոցառում, որը անցկացվել է ռազմագիտության դասասենյակում՝ Գագիկ Պապյանի գլխավորությամբ:
Մրցույթ-միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով՝ Հայարփի Սարգսյանի և Սյուզաննա Մալումյանի կողմից, իսկ 9-րդ Ա և Բ դասարանների դասղեկները՝ Ցողիկ Մատինյանը և Ալլա Զուրաբյանը, աջակցել են երեխաներին կազմակերպչական բոլոր հարցերում:
Մրցույթ-միջոցառման ընթացքում 9-րդ դասարանի սաները ցուցադրել են Արցախյան և քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները, հնչեցրել են հայրենասիրական երգեր և կոչեր, իսկ ավարտին 2 խմբերի միջև տեղի է ունեցել զենքը ճիշտ և արագ քանդել, հավաքելու և հրաձգության մրցույթ:
Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, որոնք սաներին է հանձնել դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
Նմանատիպ նյութեր
27897 դիտում
17:46 26-01-2017
Վանաձորի թիվ 32 մանկապարտեզի երեխաներն իրենց զգում էին որպես Հայոց բանակի առյուծ զինվոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1333 դիտում
19:15 25-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (24.11.2024 թ․)
19244 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են